ՀայաստանՔաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկ է արել՝ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ 

Մարտի 19-ին Փաշինյանը գրառումներ էր արել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ 

Մեկ այլ գրառման մեջ նա գրել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ 

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը վերջին 4 օրվա ընթացքում 11 ապատեղեկատվություն է տարածել, այն է՝ Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բոլորը հերքվել են պաշտոնական Երևանից։

Ապատեղեկատվություն տարածելով՝ արդյոք Ադրբեջանն իրապես խաղաղության է գնո՞ւմ, թե՞ ցանկանում է սպառնալիքի ուժով պայմանագրի կնքման ընթացքը դանդաղեցնում է և հեռու մնում խաղաղության պայմանագրից։

Միգուցե, Ադրբեջանը մինչև պայմանագրի կնքումը ցանկանում է տարածքային առավելություններ ստանալ։ Կամ, միգուցե,  սա քայլ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է միջազգային հանրությանը «համոզել», որ Հայաստանը չի գնում խաղաղության՝ իրենց իշխանությունը պահպանելու համար։