
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի արդյունքներով՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մարտի 21-ին հայտարարությամբ պահանջել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։
Հայտարարության մեջ նշվում է, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շարունակական անօրինական կալանքը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիայի պահանջների խախտում։ Հայտարարությունում նաև հորդոր է արվել Մարդու իրավունքների խորհրդին և միջազգային կառույցներին՝ գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ հայ գերիների ազատ արձակումը ապահովելու համար։
Հայտարարությունն արձանագրում է Ադրբեջանի կողմից առնվազն 23 հայի գերեվարության փաստը, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, պաշտոնյաների և զինվորականների։ Մարդու իրավունքների կազմակերպությունների տվյալներով՝ գերիները ենթարկվել են խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքի։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը վերահաստատել է Հայ եկեղեցու և հայ ժողովրդի հանդեպ իր համերաշխությունը՝ ընդգծելով, որ արդարությունն ու խաղաղությունը պետք է վերականգնվեն։
Հիշեցնենք, որ այս պահին Ադրբերջանոմ պահվող ռազմագերիների դատավարությունները ընթացքի մեջ են, հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին։ Կքննվի Ռուբեն Վարդանյանի գործը։