
Գյումրիի ընտրատեղամասերում կլինեն վերահաշվարկներ տեխնիկական անճշտությունների պատճառով
2025 թվականի մարտի 31-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտարարել է, որ Գյումրիի մի քանի տեղամասերում տեղի կունենա վերահաշվարկ՝ տեխնիկական անճշտությունների պատճառով։ Այն հիմնականում կապված է հինգ տեղամասերում արձանագրված անճշտությունների հետ, որոնք վերաբերում են տրամադրվող կտրոնների թվի հետ։ Դրանք տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք, առաջացել են հանձնաժողովի կողմից տրամադրված համարակալված կտրոնների հետ։
Տիգրան Ղազարյանը նշել է, որ անճշտությունները գրանցվել են հետևյալ տեղամասերում՝ 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41։ Վերահաշվարկ իրականացվելու է այդ տեղամասերում, Հնարավոր է պատահականության սկզբունքով վերահաշվարկ արվի ևս երեք տեղամասում։ Չնայած այդ ամենին՝ քաղաքացիական ուժերի կողմից վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել։
31/70 ընտրատեղամասի մասին մարտի 30-ին վիճաբանություններ էին տեղի ունեցել։