
ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից
Հայաստանի վարչապետի որոշմամբ՝ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից։ Amnews-ի տեղեկություններով՝ նա նշանակվելու է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
Թե ով կփոխարինի Պարույր Հովհաննիսյանին, դեռևս հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ՝ նրա պարտականությունները կստանձնի Արտաքին գործերի նախարարի գործող տեղակալներից մեկը։
Նշենք, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն այս պահին Մհեր Մարգարյանն է: Նա նշանակվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին:
Նշենք, որ ԱԳՆ-ում Պարույր Հովհաննիսյանը համակարգում էր ԵՄ-ի հետ հարաբերություններին առնչվող հարցերը։ Հարկ է նշել նաև, որ սա ՄԱԿ-ում Պարույր Հովհաննիսյանի առաջին փորձը չէ։ Նա 1998-2001 թվականներին եղել է երրորդ, այնուհետև՝ երրորդ քարտուղարը՝ ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցչությունում։
Հովհաննիսյանն փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի նոյեմբերի 9-ից։