
ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի գույքը կբռնագանձվի
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել բազմաթիվ գույքեր։ Մասնավորապես՝
— 8 անշարժ գույք Երևանում.
— 5 տրանսպորտային միջոց.
— 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
— 8 իրավաբանական անձանցում մասնակցություն (բաժնեմաս)
— 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք.
— 463 միլիոն 146 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
— 3 միլիարդ 980 միլիոն 583 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Նշենք, որ 2003-2007 թվականներին Համբարձումյանը «Օրինաց երկիր կուսակցության» կազմում եղել է Ազգային ժողովի պատգամավոր։
2007-2017 թվականները նա փոխել է ճամբարը և ընդգրվել «Հայաստանի հանրապետական կուսակցության» շարքում։
Համբարձումյանը 2016 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։