
Հայաստանի իշխանությունը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը և միաժամանակ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Խաղաղության պայմանագրի կնքման և Մինսկի խմբի լուծարման պայմանագրերի համատեղ ստորագրման մասին։ Ավելի վաղ նմանատիպ հայտարարություն արել էր նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով որ երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի՝ նույն օրը կարող են նաև դիմում հղել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։
ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ մեծ դեր է ունեցել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում, սակայն վերջին տարիներին Մինսկի խմբի դերը նվազել է։ Պետք է նշենք, որ 2020թվականի Պատերազմի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, փորձել են միջնորդել կրակի դադարեցման համար։
2020թվականի պատերազմը եղել է վերջին քայլերը խմբի միջնորդական առաքելության։
Ադրբեջանը դեռևս 2020 թվականից հայտարարում էր, որ Մինսկի խումբը այլևս անելիք չունի և պետք է լուծարվի։ Նա նաև մեղադրում է խմբին կողմնակալ գործունեության համար։
Սակայն հայկական օրակարգում այս խոսույթը ձևավորվեց խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների նոր փուլում։ 2025 թվականի հունվարի 9-ին այդ մասին գրառմամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, որից հետո սկսվեց հայկական քաղաքական օրակարգում բազմիցս շրջանառվել այդ հարցը։
Արդյոք Մինսկի խմբի լուծարումը բնական ընթացքի արդյունք է՝ պայմանավորված դրա ազդեցության նվազումով, թե՞ մի քայլ, որն արվում է նաև Ադրբեջանի շարունակական քաղաքական ճնշման ներքո։
Իսկ թե ինչ ազդեցություն կունենա այս որոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու դրա միջազգային օրակարգում պահպանման տեսանկյունից՝ ժամանակը ցույց կտա։