
Ի՞նչ խոստումներ է տվել Վալոդյա Գրիգորյանը
Վալոդյա Գրիգորյանը ապրիլի 16-ին ընտրվեց Փարքարի համայնքապետի պաշտոնում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա մի շարք ծրագրեր է առաջարկել՝ սկսած մանկապարտեզների անվճար դարձնելուց մինչև համայնքի բարեկարգում։
Ինչպես նշել է Վալոդյա Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ՝ իր թիմի համար առաջնային է լինելու 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մանկապարտեզները անվճար դարձնելը։ Հաջորդ գլխավոր ծրագիրը միջհամայնքային անվճար տրանսպորտ ունենալն է, որը անխափան ուղևորափոխադրումներ կիրականացնի ամբողջ համայնքի ներսում։
Համայնքի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ծրագրերի թվում ընդգրկված են գազաֆիկացման, լուսավորության և ճանապարհների խնդիրների լուծումը: Նորակերտ կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ ներհամայնքային փողոցները կբարեկարգվեն, խմելու և ոռոգման ջրերի համակարգերը կվերականգնվեն։ Վերջին ծրագիրը կարևոր է լինելու նաև Փարաքար և Թաիրով բնակավայրերի համար, քանի որ այդ տարածքներում ջրագծերը անմխիթար վիճակում են գտնվում։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Գրիգորյանը խոսք է տվել նաև Նորակերտում մարզահամալիր կառուցել, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Մարզումները այնտեղ նույնպես անվճար են լինելու։
Հիշեցնենք, որ «Միասնություն» դաշինքի կազմում ընդգրկված են «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։ Դաշինքը ընտրությունների ժամանակ ստացել է ընդհանուր ձայների 57 տոկոսը։