ՀայաստանՔաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-28-ը կգտնվի Էստոնիայում՝ պաշտոնական այցով։ Այս մասին հայտնում է Էստոնիայի կառավարության կայքը։

Պաշտոնական հանդիպումների շրջանակում Փաշինյանը կանցկացնի բանակցություններ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, նախագահ Ալար Կարիսի, Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

Էստոնիայում նախատեսված է նաև հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ապրիլի 28-ին երկու երկրների վարչապետները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Ասուլիսից առաջ կանցկացվի երկկողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, երկկողմ կապերի զարգացումը, ԵՄ–ՀՀ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համատեղ աշխատանքին առնչվող հարցեր։