ՀայաստանՔաղաքականություն

9 ամիս անց Չինաստանը կրկին դեսպան ունի Հայաստանում

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյը ժամանել է Երևան։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան պաշտոնական էջում։

Երևան ժամանելուց հետո դեսպան Լին ընդգծել է, որ Չինաստանն ու Հայաստանը անկեղծ և վստահելի գործընկերներ են։ Նրա խոսքով՝ չինական կողմը պատրաստ է խորացնել քաղաքական վստահությունն ու ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները հասցնելով նոր մակարդակի։

Դեսպանի ժամանումը ողջունել է նաև ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ կարևորելով Չինաստանի հետ բարեկամական կապերի զարգացումը և վստահեցնելով, որ հայկական կողմը կաջակցի նրա աշխատանքին։

Նշենք, որ Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յունը դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտել էր 2024 թվականի հուլիսի 11-ին։ Դրանից հետո շուրջ ինը ամիս երկիրը Չինաստանի դեսպան չի ունեցել։