
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը ներկայացրել է ազատման դիմում։ Այս մասին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ Դանիելյանի հրաժարականի պատճառը ներկայումս հայտնի չէ։ Վարչապետի կողմից Դանիելյանին պաշտոնից ազատելու մասին որոշում այս պահին դեռ չկա։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2023 թվականի նոյեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Մամուլում արդեն երկար ժամանակ է, ինչ տարածվում են լուրեր՝ Արմեն Դանիելյանի հավանական հրաժարականի մասին։