ՀայաստանՔաղաքականություն

Դատական գործերի քննության նոր ժամկետների սահմանում կառավարության կողմից

Հայաստանի դատական համակարգում տարիներով ձգձգվող դատավարությունների խնդիրը շարունակում է մտահոգել հանրությանը։ Դատական գործերի արագ, արդյունավետ և արդար քննության ապահովման համար կառավարությունը պատրաստվում է դատական գործերի քննության կոնկրետ ժամկետներ սահմանել։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշում է, որ դատավարությունների ձգձգման պատճառները հիմնականում օբյեկտիվ և սուբյեկտիվ են։ Օբյեկտիվ պատճառներից ամենամեծը գործերի քանակն է՝ Հայաստանի դատարաններում ընթացող գործերի մեծ ծավալը։ Դրա արդյունքում դատավորները հաճախ չեն կարողանում ժամանակին ավարտել բոլոր գործերը։

Սակայն, նախարարի դիտարկմամբ քիչ չեն նաև դատավորների սուբյեկտիվ մոտեցումներն են։

Նախարարը կարծում է, որ կան ուշացման ակնհայտ դեպքեր, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կառավարությունն այդ սուբյեկտիվ խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլեր, ըստ նախարարի, ևս ձեռնարկել է: Նա նշեց, օրինակ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընթացիկ բարեվարքության ստուգման մասին: 

Այժմ օրենսդրական փոփոխություններ են կատարվում, որոնք կթեթևացնեն դատական ծանրաբեռնվածությունը։ Սահմանվելու են ժամկետներ, որոնք թույլ կտան արագացնել որոշակի գործերի քննությունը։ Օրինակ, որոշ գործերի համար նախատեսված ժամկետը լինելու է 6 ամիս՝ մեկ անգամ երկարաձգման հնարավորությամբ։

Այս բարեփոխումները, իհարկե, միտված են դատական համակարգի արդարացիության բարձրացմանը և գործընթացների արագացմանը, սակայն կարևոր է, որ այս փոփոխությունները չհանգեցնեն անարդարացի շտապեցման և դատավարությունների որակի կորստի։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով