
Հռոմի կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդ ունի
Ամերիկացի Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն ընտրվել է Հռոմի պապ և կկրի Լեոն 14-րդ անունը։ Նա առաջին ամերիկացին է, որը դառնում է աշխարհում ավելի քան 1.4 միլիարդ հավատացյալ ունեցող եկեղեցու գլխավորը։ Որպես Պապ՝ նրա առաջին խոսքերն էին. «Խաղաղություն ձեզ»։ Պրևոն Հռոմի 267-րդ Պապն է։
Վատիկանում ընթացող կոնկլավի հերթական քվեարկության ժամանակ կաթոլիկ եկեղեցու կարդինալները կարողացել են համաձայնության գալ։ Երկու անգամ արձակված սև ծխից հետո մայիսի 8-ին վերջապես փոխարինել է սպիտակ ծուխը և պապը ընտրվել է։
Պապական կոնկլավը մեկնարկել է մայիսի 7-ին՝ 133 ընտրողների մասնակցությամբ, ինչը պատմության մեջ քվեարկող կարդինալների ամենամեծ թիվն է։ Ընտրվելու համար նոր պապը պետք է հավաքեր կարդինալների ձայների երկու երրորդը (89 ձայն): Այնուհետև նա պետք է ընդուներ պապական պաշտոնը և անունը։
Պապի ընտրվելուց հետո քվեաթերթիկները այրվում են վառարանի մեջ՝ հավելանյութով, որպեսզի սպիտակ ծուխ առաջանա։
Հիշեցնենք, որ Հռոմի 266-րդ Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին։