ՀայաստանՔաղաքականություն

Նոր Նորքի թաղապետը դադարեցնում է իր լիազորությունները

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է իր լիազորությունները դադարեցնելու մասին։ Այս մասին նա հայտնել է Երևանի քաղաքապետարանի նիստի ընթացքում։

Տեր-Մարգարյանի հայտարարությունը հաջորդել է օրերս Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ քաշքշուկ և բախում էր տեղի իունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։

Ներքին գործերի նախարարությունից ավելի ուշ հայտարարեցին, որ գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել՝ այդ թվում՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։