ՀայաստանՊատահար

Անչափահաս վարորդների մեքենաները տեղափոխվել են հատուկ տարածքներ

Մայիսի 23-ին «Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացրել մարզերում և Երևանում։ Հատուկ տարածքներ են տեղափոխել 262 տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ նշված մեքենաներից 148-ի ղեկին եղել են անչափահասներ։

Հիշեցնենք, որ 2024 թվականին «Վերջին զանգի» օրը ոստիկանությունն ընդհանուր առմամբ տեղափոխել էր 89 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին նույնպես եղել էին անչափահասներ։ Սա նշանակում է, որ այս տարվա ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի բարձր է նախորդ տարվանից։

Հիշեցնենք, որ 2025 թվականին «Վերջին զանգի» միջոցառումները կազմակերպվել են ավելի քան 1500 կրթական հաստատություններում՝ շուրջ 60 հազար շրջանավարտների մասնակցությամբ։