
«Նախկիններն» ընդդեմ «ներկաների»․ Պայքար վարչապետի աթոռի համար
2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի քաղաքական դաշտում կրկին թեժանում է պայքարը իշխանության համար։ Ինչպես ժողովուրդն է ասում «Նախկինները պայքարում են ներկաների դեմ»։
Հունիսի 6-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» կուսակցությունն ներկայացրել էր վարչապետի՝ իրենց թեկնածուի անունը։ Նա Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է, ով 2019 թվականին հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ 2018 թվականի հեղափոխության օրերին հանրահավաքի մասնակիցների հանդեպ բռնություն գործադրելու համար:
Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ Ազգային ժողովում իմպիչմենթի գործընթաց սկսելու համար կապահովի պակասող 28 պատգամավորների ստորագրությունները։ Սակայն նրանք չեն սատարում «Պատիվ ունեմ»-ի կողմից առաջադրված թեկնածուին։ Սա միակ ուղղությունը չէ, որտեղ երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ունեն հակասություններ։ Վերջին օրերին հատկապես նրանք փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, իմպիչմենթ սկսելու, միմյանց թիրախավորելու և այլնի մեջ։
Անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նույնպես չեն միացել այս նախաձեռնությանը։ Աղազարյանը նշել է, որ, թեև ճանաչում է Դավիթ Համբարձումյանին և դրական կարծիք ունի նրա մասին, իրենց դիրքորոշումը նույնն է ու չի փոխվի։ Վարչապետի նրանց թեկնածուն թեկնածու Էդմոն Մարուքյանն է։
Ընդհանուր առմամբ, այս փուլում քաղաքական ուժերը առնվազն միասնական չեն։ Ներկա և նախկին իշխանությունների պայքարը ուղեկցվում է կասկածներով, անվստահությամբ և որոշ դեպքերում՝ անձնական տարաձայնություններով, ինչը առայժմ արգելափակում է որևէ միասնական կամ լայն ընդունելի լուծում գտնելու հնարավորությունը։