
Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալել
Տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՊԵԿ հարկային տեսուչները։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեր տվյալներով՝ ձերբակալվածները 3-ն են։ Կաշառք տված անձին ևս ձերբակալել են։
Հիշեցնենք, որ սա այս պետական մարմնում առաջին ձերբակալությունը չէ։ Դեռևս մայիսին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով։ ՊԵԿ-ի աշխատակիցը պահանջել ու ստացել էր 4 միլիոն դրամ, որպեսզի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումը «անտեսի»։ Կաշառք տված քաղաքացուն նույնպես բերման էր ենթարկվել։