
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ստորագրահավաք է սկսում ռուսական բազան դուրս բերելու պահանջով
Հակառուսական տրամադրությամբ աչքի ընկնող «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հերթական քայլն է կատարում Հայաստամ-Ռուսաստան հարաբերությունների բաղադրիչներից մեկի վերացման ուղղությամբ։ Կուսակցությունը սկսել է ստորագրահավաք՝ պահանջելով Հայաստանի տարածքից հեռացնել Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազան։
Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ Արցախի կորուստը, հայաթափումը և Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների խախտումը ցույց են տվել, որ օտար ռազմական ներկայությունը այլևս անընդունելի է։ Նրանք ընդգծում են, որ ռազմաբազայի դուրսբերումը անհրաժեշտ է Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և արժանապատվության համար։
Հիշեցնենք, որ կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո և հիմնականում արտացոլել է օրվա իշխանության քաղաքական այն ձգտումները, որոնք հաճախ պաշտոնապես չեն բարձրաձայնվել, բարձրաձայնվելու դեպքում էլ իրական քայլեր չեն ձեռնարկվել իշխանության կողմից։
Այսպես, օրինակ, երբ օրեր առաջ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շատ ջերմ էր ընդունել Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գլխավորած պատվիրակությանը, չնայած ինքն իր հերթին հաճախ է հանդես գալիս հակառուսական հայտարարություններով։
Ազգային ժողովի դիմաց Արման Բաբաջանյանը մասնակցում էր հակառուսական ցույցի, ըստ էության, բարձրացնելով այն թեզերը, որոնք առանձին հարցազրույնցերի ժամանակ բերել էին Հայաստանի իշխանությունները։ Այս անգամ արդեն մենք տեսնում ենք որոշակի գործնական քայլեր այս ուղղությամբ։ Հարց է առաջանում սա Բաղրամյան փողոցի հակառուսական ցույցի ցուցադրական ակցիա է, թե հեռու գնացող քայլ։ Այս դեպքում նոր հարց է առաջանում, որքանով են կուսակցության գործողությունները ինքնուրույն․․․