ՀայաստանՔաղաքականություն

Սամվել Կարապետյանը իրավապահների ուղեկցությամբ հեռացել է առանձնատնից

Հունիսի 17-ի գիշերը իրավապահների ուղեկցությամբ գործարար Սամվել Կարապետյանը դուրս է եկել Երևանի իր առանձնատնից և հեռացել։ Նրա կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են ռուսաստանաբնակ գործարարի՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի առանձնատունը։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Մանրամասներ չեն հաղորդվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուզարկությունից հետո ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով.

Կարապետյանի տան մերձակայքում իրավիճակը լարվել էր։ Նրա կողմնակիցները բեռնատար մեքենա էին կայանել առանձնատան դիմաց՝ փակելով երթևեկությունը։ Պարեկային ծառայության աշխատակիցները պահանջել էին բացել ճանապարհը։ Մի քանի րոպե տևած վեճերից և հրմշտոցից հետո ոստիկաններին հաջողվել էր վերահսկել իրավիճակը՝ համոզելով մարդկանց հեռացնել մեքենան։

Միջադեպից հետո բնակիչները կրկին վերադարձել էին Կարապետյանի առանձնատան բակ՝ սպասելով զարգացումներին։

Այս պահի դրությամբ իրավապահ մարմինները չեն հրապարակել, թե ինչ իրավական գործընթացների շրջանակում է իրականացվել խուզարկությունն ու որոնք են գործարարի՝ Սամվել Կարապետյանի հետ կապված հնարավոր զարգացումները։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՆԳՆ-ն հատուկ գործողություններ էր իրականացրել Սամվել Կարապետյանի տանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կան ձերբակալվածներ։