
Կարեն Կարապետյանը հետ է կանչել եղբոր՝ Սամվել Կարապետյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ ուղարկված բողոքը
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, որոշել է հետ վերցնել Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը եղբոր կալանքի որոշման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ արդեն իսկ ձեռնարկվել են նախապատրաստական բոլոր անհրաժեշտ քայլերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Նրա խոսքով՝ բողոքը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, որի հանդեպ պաշտպանական կողմը վստահություն չունի։
Դատավորը տարիներ շարունակ ամենից հաճախ բացարկի ենթարկվածներից է, իսկ արդարադատության նկատմամբ վստահությունը բացակայում է։ Այդ պատճառով որոշել ենք հետ կանչել բողոքը և դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ անցնելով արդյունավետ համարվող իրավական ուղիով, — նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն էր իրականացվել, որից հետո նա ձերբակալվել էր։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 2 ամիս կալանքը։