
«Սրբազան պայքար»-ի մի քանի մասնակիցներ կալանավորվեցին
Հունիսի 25-ին «Սրբազան պայքար» շարժման մի շարք մասնակիցների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանք։
Առաջին կալանավորվածներից էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը, ով դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։
Նրա օրինակին հետևեց ևս մի քանի գործով անցնող անձի կալանավորման որոշում։
Երկու ամսով կալանավորվեցին նաև բլոգեր Արմեն Ալեքսանյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, «Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը, Աղվան Արշակյանը, Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ավարտին խորհուրդը իր խորը մտահոգությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների նկատմամբ իրականացվող գործողությունների և նրանց վերագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։