
Սամվել Կարապետյանի կողմնակիցները երթով շարժվում են կալանավորման վայր
«Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, երթ է կազմակերպել գործարարի համախոհների հետ Մաշտոցի պողոտայի «Սիզընսի» այգում (Մալիբու)։ Երթի մասնակիցները շարժվում են դեպի Սամվել Կարապետյանի կալանավորման վայրը։ Նա այժմ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Հավաք-երթը արտոնված է։
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։