
Արթուր Սարգսյանը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից․ նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Ազգային ժողովը փակ քվեարկությամբ միաձայն (62 կողմ, 0 դեմ) համաձայնություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ քրեական գործը վերաբերում է 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտը կազմակերպված «Սրբազան պայքար» շարժմանը, որը գլխավորում է Բագրատ Գալստանյանը։ Այդ կազմակերպության շրջանակում Արթուր Սարգսյանը և մի շարք այլ անձինք, ըստ մեղադրանքի, նախապատրաստել են ահաբեկչություն և նպատակ են ունեցել ապօրինի ճանապարհով յուրացնել իշխանությունը։
Ըստ քրեական գործի նյութերի՝ շարժման անդամները հավաքագրել են ավելի քան 2000 մարդու, ստեղծել են հարվածային խմբեր, ձեռք բերել պայթյունավտանգ նյութեր, պատրաստել քարտեզներ և սարքեր՝ խափանելու երկրի տրանսպորտային և կենսական համակարգերը։
Արթուր Սարգսյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի (իշխանության յուրացում) և 43-419-րդ հոդվածի (ահաբեկչության նախապատրաստում) հատկանիշներով։