
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա այդ մասին հայտնեց լրագրողներին ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարարը հուլիսի 7-ին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ըստ քննության նյութերի՝ Սեյրան Օհանյանը կասկածվում է մի քանի ծանր հոդվածներով։ Մասնավորապես՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման և եկամուտների ու գույքի հայտարարագրում տվյալներ թաքցնելու մեջ։ Քննությունը պնդում է, որ Օհանյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնում լինելով, 2010-2015 թվականներին ապօրինաբար տիրել է Սևանի ազգային պարկի տարածքից ավելի քան մեկ հեկտար հողատարածքի։ Այդ հողամասում կառուցվել է առանձնատուն։