
ԵՄ-ն խոստանում է ավելի քան 2.5 միլիարդ եվրո ներդրում՝ Հայաստանի զարգացման համար
Եվրամիությունը պատրաստվում է մինչև 2.5 միլիարդ եվրո ներդրում անել Հայաստանում։ ԵՄ-ն նպատակ ունի աջակցել երկրի տնտեսական զարգացմանը, ենթակառուցվածքների վերանորոգմանը և սոցիալական կայունությանը։ Սրա մասին հայտարարվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եռակողմ հանդիպումից հետո։
Հիմնական նպատակները Հայաստանում ներառական աճի, տնտեսության ամրապնդման և տարածաշրջանային կապերի զարգացման խթանումներն են։ 270 միլիոն եվրոյի «Դիմակայունություն և աճ» ծրագիրը արդեն սկսված է։ Այն մեծացրել է ԵՄ ֆինանսավորումը 50%-ով։ Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանը ստանալու է
– 200 մլն եվրո՝ որպես դրամաշնորհ,
– 70 մլն եվրո՝ ներդրումային աջակցության համար։
Այս ֆինանսական փաթեթը նպատակ ունի խթանել Հայաստանի՝ էներգետիկ անկախությունը, տրանսպորտային զարգացման ծրագրերը, մասնավոր ներդրումները
և աջակցել սոցիալ-տնտեսական բարեփոխումներին։ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել կիբեռանվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի և տեղեկատվական միջամտությունների կանխման ոլորտներում։ Այս համատեքստում որոշվել է հատկացնել 1.5 միլիոն եվրո՝ անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար։