
ԱՄՆ-ն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքի ճանապարհը․ եթե համապատասխանի Հայաստանի սկզբունքներին, կիրականանա
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել Սյունիքի ճանապարհի կառավարումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները առաջ մղելու համար։ Սրա մասին հայտնել է Middle East Eye-ը։
Բարաքի խոսքով՝ Միացյալ Նահանգները առաջարկել է վարձակալության տալ Արցախից դեպի Նախիջևան ճանապարհը մոտ հարյուր տարով։
Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի համար։ Այս հարցը ձգձգվում է արդեն մեկ տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Ամերիկան ասում է. «Տվեք մեզ վարձակալության այս 32 կիլոմետր ճանապարհը հարյուր տարով, և բոլորը կկարողանան օգտվել դրանից», — ասել է Բարաքը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հուլիսի 10-ին էլ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը նշել էր, որ սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։
Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ․․․եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել․․․Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի: