
Հայտնի են Վահրամ Խորխոռունու սպանության մեջ ներգրավվածների անունները
Այսօր տեղեկացրել էինք, որ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը բացահայտվել է։ Մեղադրյալներն արդեն հայտնի են։
Ըստ քննության՝ սպանության մեջ ներգրավված են Արթուր Առաքելյանը, Սասուն Առուշանյանը, ինչպես նաև Հրայր և Արայիկ Նարիմանյան եղբայրները։ Նրանցից մեկի՝ Սասուն Առուշանյանի անունը կապվում է նաև ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի անվան հետ։ Մամուլի տվյալներով՝ նա տարիներ առաջ եղել է Բաբայանի թիկնազորի պետը։
27 տարի առաջ, Խորխոռունու վրա արձակվել է հինգ կրակոց, որոնցից երեքը դիպել են դեմքին, իսկ երկուսը՝ կրծքավանդակին ու թիկունքին։ Այդ կրակոցներն ուղղակի տեղում սպանել են նրան։