ՀայաստանՔաղաքականություն

ՀԷՑ-ի տնօրենի տեղակալը դիմել է դատարան՝ իր պաշտոնին վերադառնալու համար

 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Ղազինյանը դատարան է դիմել։ Ղազինյանը պահանջում է իրեն վերականգնել ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում։ Ղազինյանը պնդում է՝ իր ազատումը եղել է անօրինական։

Նրա խոսքով՝ իրեն ազատելու որոշումը կայացրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն առանց իրավական լիազորություն ունենալու։

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար և վաճառքի տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ չի պլանավորում հրաժարականի դիմում գրել: Նա հավելել է, որ անձամբ չի վստահում Պետրոսյանին և երկրի իշխանություններին:

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ հուլիսի 18-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշմամբ՝ վարչական վարույթի և ՀԾԿ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման շրջանակներում: