ՀայաստանՔաղաքականություն

Իրանի նախագահը երեք օրով Հայաստան կգա

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան կժամանի Հայաստան օգոստոսի 18–21-ը։ Այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում կկայանա հայ-իրանական բիզնես ֆորում, որին իրանական կողմը կներկայացնի արդյունաբերության, դեղագործության, թեթև արդյունաբերության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության, լոգիստիկայի և ինժեներական ծառայությունների ընկերություններին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր առաջիկա այցի մասին հայտարարել էր իրանական րատվաիջոցներին՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո։ Մինչ այդ՝ այս տարվա հուլիսին Փաշինյանն էր նրան Հայաստան հրավիրել։ Հհարկ է նշել նաև որ 2024 թվականի հուլիսին Փաշինյանն այցելել էր Իրան, որտեղ հանդիպում էր ունեցել Փեզեշքիանի հետ։ 

Ֆորումին կարող են մասնակցել նաև հայկական ընկերությունները։ Հիշեցնենք, որ վերջին նման ֆորումը անցկացվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ Իրանի նախագահի՝ Հասան Ռոհանիի այցի շրջանակում։