ՀայաստանՔաղաքականություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին ժամանակավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը օգոստոսի 18-ին դատարան է դիմել՝ պահանջելով վերականգնել իրեն գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, պարտավորեցնել ՀԷՑ-ին պետական գրանցման ներկայացնել կանոնադրության փոփոխությունները, ինչպես նաև հստակ սահմանել գործադիր մարմնի ժամանակավոր ղեկավարի և ժամանակավոր կառավարչի լիազորությունները։

Սա Ղազինյանի երկրորդ հայցն է ՀԷՑ-ի դեմ. նա հուլիսի 23-ին արդեն դիմել էր դատարան՝ իր պաշտոնում վերականգնվելու համար։ Հուլիսի 21-ին Ղազինյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում չի ներկայացնելու, սակայն ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել էր պաշտոնից։

Հավելենք, որ հուլիսի 3-ին Ազգային ժողովը ընդունել է ՀԷՑ-ի պետականացման նախագիծը՝ փոփոխություններ կատարելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով: Նա կալանավորվել էր հունիսի 18-ին։