
Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել պատգամավորի պաշտոնից
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հրաժարվում է մանդատից։ Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
ԱԺ նախագահի պաշտոնական հայտարարության համաձայն՝ Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել օգոստոսի 20-ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում նա հետ չվերցնի դիմումը, ապա նրա լիազորությունները դադարած կհամարվեն։
Այսպիսով, Արսեն Թորոսյանի մանդատի վերջնական դադարեցման մասին որոշումը կկայացվի մեկ շաբաթ անց՝ կախված նրանից՝ նա կհրաժարվի՞ դիմումից, թե ոչ։