ՀայաստանՔաղաքականություն

Հայտնի է, թե ինչու է պաշտոնից ազատվել Արսեն Թորոսյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Արսեն Թորոսյանի պաշտոնանկության պատճառները։ Փաշինյանի խոսքով՝ նախկինում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Թորոսյանը չի հեռանում քաղաքական դաշտից․ առաջիկայում նա նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ փոխարինելով Նարեկ Մկրտչյանին։ Վերջինս դեռ հրաժարականի դիմում չի ներկայացրել և հայտնի չէ, թե դրանից հետո ինչով կզբաղվի։

Մինչ այս Թորոսյանը եղել է Առողջապահության նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և այլն։ Հենց վերջին նշված պաշտոնից էլ նա կտեղափոխվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Միաժամանակ, Փաշինյանը հայտնեց նաև, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նշանակվելու է Լոռու մարզպետ։ Հիշեցնենք, որ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը հրաժարական էր տվել հունիսի 2-ին և նշանակվել ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։