
Նեթանյահուն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ մասին հայտարարել է ամերիկացի հաղորդավար Պատրիկ Բետ-Դևիդի պոդկաստում։
Բետ-Դևիդը հարցրել է Նեթանյահուին, թե ինչու Իսրայելը մինչ այժմ չի միացել այն երկրների շարքին, որոնք ճանաչել են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, որը իրականացրել են օսմանյան թուրքերը։
Ի պատասխան Նեթանյահուն նշել է․
Եթե չեմ սխալվում, մենք դա արել ենք։ Կարծեմ՝ Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) համապատասխան բանաձև է ընդունել։
Հաղորդավարը ընդգծել է, որ ակնկալում է դա հենց Նեթանյահուից լսել։ Դրան ի պատասխան Իսրայելի վարչապետը հավելել է․ «Ես հենց նոր արեցի դա»։