ՀայաստանՔաղաքականություն

Ռուբեն Հակոբյանը ազատ արձակվեց․ դատարանը վերացրեց կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ազատ արձակեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին։ Դատարանի որոշմամբ նախկին պատգամավորի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է չբացակայելու մասին այլընտրանքային խափանման միջոցով։

Խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել թե՛ պաշտպանը, թե՛ դատախազը։ Պաշտպանները պահանջում էին վերացնել կալանքը, իսկ դատախազությունը ցանկանում էր այն երկարաձգել ևս երկու ամսով։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի հուլիսի 1-ին Հ2 հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդաշարում իշխանությունը զավթելուն ուղղված հայտարարություններ հնչեցնելու համար։ Նախկին պատգամավորը ձերբակալվել էր հուլիսի 18-ին, կալանավորվել նույն օրը՝ երկու ամսով։ Հուլիսի 22-ին նա կալանավայրից հայտարարություն էր հղել՝ նշելով, որ չի զղջում տված քաղաքական գնահատականների համար։