ՀայաստանՔաղաքականություն

Լոռին ու Արմավիրը նոր մարզպետ ունեն. ովքե՞ր են նշանակվածները

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 4-ի նիստում Լոռու և Արմավիրի մարզերի նոր մարզպետեր ընտրվեցին։ Լոռու մարզպետ նշանակվեց Արեն Մկրտչյանը։ Նա 33 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ստացել էր մանդատ, սակայն պատգամավորական գործունեությունը դադարեցրեց՝ մարզպետի պաշտոնը ստանձնելու համար։

Մինչ այդ Լոռին շուրջ երեք ամիս մարզպետ չուներ․ նախկին մարզպետ Արամ Ղազարյանը դեռ հունիսին նշանակվել էր ոստիկանապետ, և այդ ընթացքում նրա պարտականությունները կատարում էր տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։

Արմավիրի մարզպետ դարձավ Վահրամ Խաչատրյանը։ Նա 41 տարեկան է, նախկինում ղեկավարել է Նորապատ համայնքը, ապա՝ Մեծամորը։ Խաչատրյանը քաղաքական ճանապարհն սկսել էր Հանրապետական կուսակցությունում, սակայն 2018-ին հրաժարվել էր անդամակցությունից՝ հայտարարելով, որ դադարեցնում է կապը ՀՀԿ-ի հետ։