«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ «Թրամփի ուղի»․ ո՞րն է դրանցից իրականը
Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ինչը Հայաստանում իրավական և քաղաքական հստակ արձագանք է առաջացրել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց, որ Հայաստանի տարածքում նման ենթակառուցվածք գոյություն չունի, և այն ուղղակիորեն չի համապատասխանեցնում ստորագրված փաստաթղթերին՝ ներառյալ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Պաշտոնական փաստաթղթերը ամրագրում են Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանները։ Այն, որ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «միջանցք» բառը, կարող է առաջացնել հանրության և միջազգային հանրության միջև սխալ ընկալումներ՝ հակասելով փաստաթղթերի իրական դրույթներին։ Ըստ Փաշինյանի` օբյեկտիվ իրականությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավազորությունն ու սահմանների անխախտելիությունը։ Հավելում է, որ Հայաստանի տարածքում չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք» անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք։
Փաշինյանը նշում է՝ եթե անգամ երդվեն, որ այդ արտահայտությունը Հայաստանի հետ կապ ունի, չպետք է հավատալ, քանի որ երդումն էլ է սուբյեկտիվ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ստորագրել են 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով Սյունիքի մարզով անցնող ռազմավարական ճանապարհը՝ «Թրամփի ուղին» (TRIPP), Ադրբեջանին կապահովի Նախիջևանի հետ։ Ճանապարհը ԱՄՆ-ին է տրամադրվում 99 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս փաստերը առաջացնում են կարևոր հարցեր։ Կարո՞ղ է Հայաստանի քաղաքական ինքնիշխանությունը պահպանվել, եթե արտաքին ճնշումները և սպառնալիքները դարձան որոշումների գործոն։ Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ապագա կառավարության դիրքորոշումը այս ճանապարհի և միջազգային պարտավորությունների նկատմամբ։ Եվ վերջապես, արդյոք «խաղաղության գինը» կարող է արդարացնել երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
