ՀայաստանՔաղաքականություն

«Թրամփի ուղու» համար ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 145 միլիոն դոլար

Հրապարակված տեղեկությունները, թե ԱՄՆ-ն Հայաստանին 145 միլիոն դոլար կտրամադրի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործման համար, հնչում են մի կողմից որպես տնտեսական հնարավորություն, մյուս կողմից՝ լուրջ սպառնալիք։ Այս մասին այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ նախատեսվում է Սյունիքի մարզով կառուցել ռազմավարական տարանցիկ ճանապարհ, որը ԱՄՆ-ը կվարձակալի 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց պարզաբանել, որ խոսքը հողի վարձակալության մասին չէ, այլ կառուցապատման իրավունքի, սա իրավիճակը էապես չի փոխում․ անկախ ձևակերպումից, փաստացի ստեղծվում է օտար պետության վերահսկողության տակ գտնվող միջանցք։

Եթե այս ճանապարհը նաև Ադրբեջանին առևտրային հասանելիություն է ապահովելու դեպի Նախիջևան, ապա հարց է ծագում․ արդյո՞ք Հայաստանը չի վերածվում Ադրբեջանի համար անցուղու՝ սեփական անվտանգությունը վտանգելով։ Խաղաղության մասին նախաստորագրված համաձայնագիրը, որը դեռևս չի դարձել ամբողջական փաստաթուղթ, չի երաշխավորում, որ Բաքուն կդադարեցնի իր պահանջները կամ ճնշումները։

Հայաստանին 145 միլիոն դոլար տրամադրելու լուրը ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։