ՀայաստանՔաղաքականություն

«Թրամփի ուղու» վրա կգործի Հայաստանի մաքսային ծառայությունը

Հայաստանի մաքսային ծառայությունը կգործի «Թրամփի ուղի» կոչվող ռազմավարական տարանցիկ ճանապարհի վրա, որը նախատեսվում է կառուցել Սյունիքի մարզում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Մաքսային ծառայությունը գործում է Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում և տարանցիկ ճանապարհներին՝ վերահսկելով ապրանքների տեղափոխությունը, ապահովելով մաքսային վճարումների հավաքագրումը և նպաստելով առևտրի դյուրինացմանը։ Նույն գործառույթները կիրականացվեն նաև «Թրամփի ուղու» վրա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Սյունիքի մարզով ռազմավարական ճանապարհ կառուցել։ Այն կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP)։ Այդ ճանապարհով Ադրբեջանը կկարողանա առևտրային ելք ունենալ Նախիջևան։

Վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին պարզաբանեց, որ Հայաստանը հողը վարձակալության չի տալիս, այլ տրամադրում է կառուցապատման իրավունք։ ԱՄՆ-ը ճանապարհը վարձակալում է 99 տարով՝ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։