Մոսկվայում կազմակերպվել է բողոքի ակցիա ՀՀ դեսպանատան մոտ
Մոսկվայում տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թշնամի»։ Տեղեկությունը հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Ակցիայի պատճառը Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավն է, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումն ու վերջինիս նկատմամբ արդեն կայացված մեղադրական վերդիկտը։
Աղոթում ենք, որ Աստված պահպանի և անսասան պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ապօրինի ազատազրկված են, — նշել է բողոքի ակցիային մասնակցող հոգևորականներից մեկը։
Այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Չինաստանում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
