Մասիս համայնքի ղեկավարը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման
Երևանի Քրեական դատարանը հրապարակել է դատավճիռը, ըստ որի՝ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվում է 6 տարի 3 ամիս ազատազրկման։
Այս լուրը մեծ արձագանք է առաջացրել նաև նրա քաղաքական անցյալի պատճառով։ Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից ժամանակին առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու։
Մեղադրանքը վերաբերում էր դեռևս 2018 թվականին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած խուլիգանությանը։
Դատավճռի հրապարակումից հետո պաշտպանական կողմը հանդես է եկել մեկնաբանությամբ։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատավորը նշանակել է ավելի մեծ ժամկետ, քան սպասվում էր, և «Դավիթի նկատմամբ կիրառելի էր համաներումը»։ Բացի այդ, դատարանը փոխել է նրա խափանման միջոցը՝ կիրառելով կալանք։
