Դավիթ Համբարձումյանը իր հանդեպ սկսված հետապնդումը համարում է քաղաքական
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն անդրադարձել է Երևանի քրեական դատարանի՝ նախօրեին կայացրած որոշմանը, որի համաձայն՝ 6 տարվա դատավարությունից հետո վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Համբարձումյանի խոսքով՝ 7,5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մյուս մասնակիցների նկատմամբ գործը կարճվել է, իսկ իրեն իշխանությունը դիտարկել է որպես միջադեպի «կազմակերպիչ».
Ոչ մի փաստ, ոչ մի վկայություն, ոչ մի ապացույց, ոչ մի այլ հանգամանք չկա, որը կարող էր, թեկուզ չնչին կերպով հիմնավորել իմ մեղավոր լինելը, — հայտարարել է նա՝ նշելով, որ իր դեմ գործողությունները սկսվել են այն պահից, երբ ընդունել է «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկը՝ առաջադրել իրեն վարչապետի պաշտոնում։
— Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում, — նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
