ՀայաստանՔաղաքականություն

Վաղարշապատում ՔՊ-ն կձևավորի միանձնյա իշխանություն

Վաղարշապատ խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո յուրաքանչյուր քաղաքական ուժ ստացել է ավագանու մանդատներ՝ ըստ իր հավաքած քվեների։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է բավարար մանդատներ՝ համայնքում միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ Տեղեկությունը հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ավագանու 33 մանդատներից 19-ը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 12-ը՝ «Հաղթանակ» դաշինքը, 2-ը՝ Մայր Հայաստանը։

Այս արդյունքը նշանակում է, որ ՔՊ-ն կարող է ինքնուրույն ընտրել համայնքապետ, առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտության։

Նշենք, որ Վաղարշապատի խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ, Ոսկեհատ) ավագանու ընտրությունները կայացել են նոյեմբերի 16-ին։ 69 866 ընտրողից մասնակցել է 31 527 քաղաքացին՝ կամ 45.12%։ Ընտրությունների ընթացքին հետևել է 6 դիտորդական կազմակերպություն։