
Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների այց Հայաստան
Նախատեսվում է տարածաշրջանի փորձագիտական կենտրոնների, ինչպես նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների այց Հայասատան։ Սրա մասին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
Հարությունյանը նշել է, որ այս տարվերջին կամ 2025 թվականի սկզբին ամբողջ տարածաշրջանից փորձագիտական խմբերի հավաք տեղի կունենա Հայաստանում։
Ունենալու ենք իրանցի մեր գործընկերների 4-օրյա փորձագիտական այց։ Դրա ժամանակ քննարկվելու է նաև «Խաղաղության խաչմերուկի» հարցը։ Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների այց, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկը» կներկայացվի։