ՀայաստանՔաղաքականություն

Պատասխան այց Ադրբեջան. հայ փորձագետները Բաքվում են

Հայ փորձագետներից բաղկացած խումբը ժամանել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերի 21-22-ը նախատեսված կլոր սեղան-քննարկմանը։ Այցը դիտարկվում է որպես պատասխան քայլ՝ նախորդ ամիս ադրբեջանական պատվիրակության՝ Երևան կատարած այցին։

Հարկ է նշել, որ օրեր առաջ ՀՀ կառավարությունը հաստատել էր 17.5 միլիոն դրամ հատկացնելու նախագիծը՝ Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքների կազմակերպման համար։ Որոշումը կայացվել էր՝ ապահովելու համար հայկական կողմի հինգ փորձագետների մասնակցությունը Բաքվում անցկացվող քննարկմանը։

Ըստ էության՝ Բաքվում տեղի ունեցող այս քննարկումը հետևում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված հայ-ադրբեջանական երկխոսության ձևաչափին, որի նպատակն է առաջ մղել խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացները։ Կառավարության հիմնավորմամբ՝ հանդիպմանը հայկական փորձագետների ներգրավվածությունը պետք է խթանի շփումների ակտիվացումը երկու կողմերի միջև։

Մարինա Գրիգորյան