ՀայաստանՍոցիալական

ՀՀ վարչապետի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական ինքնաթիռը չի կսրողացել վայրէջք կատարել Մոսկվայում` օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվությանը, սակայն այն այդպես էլ չի ստացել։

Վերջում ինքնաթիռը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդակայան, որտեղ ապահով վայրէջք է կատարել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում։

Հարկ է նշել, որ անցած գիշեր ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 170 չվերթ հետաձգվել է։

Նշենք, որ վարչապետը նախորդիվ գտնվում էր Գերմանիայում և հայտարարել էր, որ նախատեսում էր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։