ԱշխարհՀայաստանՔաղաքականություն

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում խոսել է 19 գերիների ազատ արձակման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում ընդգծել է, որ Ադրբեջանում դեռևս պահվող 19 հայ գերիների ազատ արձակումը կարող է դառնալ կարևոր քայլ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացում։

Նախարարը շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանը ծանր փորձությունների է ենթարկվել՝ պատերազմը և դրան հաջորդած մարդասիրական հետևանքները, սակայն կատարել է խաղաղության գիտակցված ընտրություն՝ ձեռնարկելով քայլեր, որոնք թույլ են գնալ դեպի խաղաղություն։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանից 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է ներշնչում, որ մնացած 19 գերիների վերադարձն ու անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը ևս հնարավոր կլինի։

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանում այս պահին պահվում է 19 հայ գերի, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ։

Մարինա Գրիգորյան