ՀայաստանՔաղաքականություն

Փոխվել է «Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի խափանման միջոցը

«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխվել է։ Տեղեկությունը սոցիալական ցանցում հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։

Դատարանի որոշմամբ Քոչարյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը, որը Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարն էր, ձերբակալվել էր դեկտեմբերի 30-ին։ Նա մեկ ամսով կալանավորվել էր՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատում անցկացված ավագանու ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։