ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի՞ Հայաստան
Համացանցում կրկին հայտնվում են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան հնարավոր ժամկետների մասին հայտարարությունները։
Մասնավորապես, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին կայցելի Հայաստան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարին նախատեսվում է Ջեյ Դի Վենսի այցն ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան։ Նրա խոսքով՝ այցի նպատակը տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերի շարունակումն է և միջազգային խաղաղության ու բարգավաճման ուղղությամբ ԱՄՆ քաղաքական գծի առաջ մղումը։
Թրամփի հայտարարության համաձայն՝ նախատեսվում է ամրապնդել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը, Հայաստանի հետ կնքել խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև Ադրբեջանին վաճառել ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ։
Սակայն այցի վերաբերյալ պաշտոնական հաստատումներ կամ այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հրապարակվել։
