Փաշինյանն ու Ալիևն Աբու Դաբիում հանդիպել են

Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։

Նրանք բանակցությունները շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով։

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուսաֆաևը, Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովը։

Փետրվարի 4-ին տեղի կունեան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակի հանձնման արարողությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է մրցանակակիր։

Մարինա Գրիգորյան