
Տեղի է ունեցել «Հայաստան-Իրան․ համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» աշխատաժողովը
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 5-ին հանդիպել է իրանական վերլուծության կենտրոնների փորձագետների հետ։ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և կարևորել տնտեսական հարաբերությունների զարգացումը։
Արմեն Գրիգորյանը աշխատաժողովի առաջին փուլում ներկայացրել է Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը։ Քննարկվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային զարգացումներն ու վերջին զարգացումները։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Արևմուտք հարաբերություններին։
Երկրորդ փուլում ԱԽ քարտուղարը պատասխանել է փորձագետների հարցերին։
«Հայաստան-Իրան. համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» փորձագիտական աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։