Հայտնի են ՔՊ ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի արդյունքները
ՀՀ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը։ Ձայների նախնական հաշվարկը արդեն ավարտվել է և հրապարակվել են արդյունքները։
Ցուցակը գլխավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ստացել է 894 ձայն։ Երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն թ` 780 ձայնով։ Երրորդ հորիզոնականում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է՝ 765 ձայնով, չորրորդում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ 743 ձայնով, հինգերորդ տեղում պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ 697 ձայնով։
Առաջին տասնյակում են նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը (687 ձայն), վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը (668), ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը (663), ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (628) և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը (620)։
Կանանցից լավագույն 20-յակում են հայտնվել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը (554), ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը (523) և Արուսյակ Ջուլհակյանը (471)։

